Հայաստանի Հանրապետության մարզեր և քաղաքներ

Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե  ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են

Հայաստանի Հանրապետության մարզերը

Վարչական մարզեր Մարզային կենտրոնը

1. Արագածոտն- Աշտարակ

2. Արարատ -Արտաշատ

3. Արմավիր-Արմավիր

4. Գեղարքունիք- Գավառ

5. Լոռի- Վանաձոր

6. Կոտայք- Հրազդան

7. Շիրակ -Գյումրի

8. Սյունիք- Կապան

9. Վայոց Ձոր- Եղեգնաձոր

10. Տավուշ- Իջևան

Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխավորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և  քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներեն, մնացածը՝ գյուղեր: Քաղաք­ները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչու­թյան թվով, տնտեսական գործունեությամբ և այլն:

Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:

Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:

Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքա­ղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:

Մեր հանրապե­տության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները
  2. 1. Արագածոտն- Աշտարակ
  3. 2. Արարատ -Արտաշատ
  4. Գեղարքունիք- Գավառ
  5. 5. Լոռի- Վանաձոր
  6. 6. Կոտայք- Հրազդան
  7. 7. Շիրակ -Գյումրի
  8. 8. Սյունիք- Կապան
  9. 9. Վայոց Ձոր- Եղեգնաձոր
  10. 10. Տավուշ- Իջևան
  11. Ինչո՞ւ է մեր հանրապետության տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:
  12. Մարզպետներ,գյուղապետներ
  13. Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:
  14. Արարատ,Աբովյան,Դիլիջան

Հայաստանի Հանրապետության մարզեր և քաղաքներ

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե  ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են

Հայաստանի Հանրապետության մարզերը

Վարչական մարզեր Մարզային կենտրոնը

1. Արագածոտն- Աշտարակ

2. Արարատ -Արտաշատ

3. Արմավիր-Արմավիր

4. Գեղարքունիք- Գավառ

5. Լոռի- Վանաձոր

6. Կոտայք- Հրազդան

7. Շիրակ -Գյումրի

8. Սյունիք- Կապան

9. Վայոց Ձոր- Եղեգնաձոր

10. Տավուշ- Իջևան

Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխավորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և  քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներեն, մնացածը՝ գյուղեր: Քաղաք­ները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչու­թյան թվով, տնտեսական գործունեությամբ և այլն:

Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:

Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:

Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքա­ղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:

Մեր հանրապե­տության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:
  2. Ինչո՞ւ է մեր հանրապետության տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:
  3. Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:

Կոմիտասն արդի Հայաստանում

1․Կոմիտասնի թանգարան ինստիտուտ

Կոմիտասի ստորագրությունըԿոմիտասի գրչակալը (նվեր երկրպագուներից, 1908)։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն․ Ս․ Օ․ Տ․Տ․ Գարեգին Բ-ի նվերը Կոմիտասի թանգարան-ինստիտուտին

  • Առաջին սրահ՝ «Ժամանակագրություն» սրահում ներկայացված է Կոմիտասի կենսագրությունը և Կոմիտասի կյանքի համառոտ ժամանակագրությունը, որին զուգահեռ տրված է նաև եվրոպական երաժշտական մշակույթի տարեգրությունը։
  • Երկրորդ սրահ՝ «Կոմիտասը և իր ժամանակակիցները» սրահում քարտեզագրված են բոլոր այն ճանապարհները, որոնցով անցել է Կոմիտասը, և ցուցադրված այն անձանց լուսանկարները, որոնք ժամանակի գիտական միտքն ու հոգևոր արժեքները կրող անհատականություններ էին և իրենց կարևոր դերն են ունեցել արվեստագետի կյանքի տարբեր ժամանակափուլերում։
  • Երրորդ սրահ՝ «Կոմիտասի միտքը» սրահում ներկայացված են Կոմիտասի աշխատությունները, անձնական օգտագործման իրերը, վկայականները։
  • Չորրորդ սրահ՝ «Կոմիտասի բանահավաքչական գործունեությունը» սրահում գեղանկարչական գործերի և այլ նմուշների միջոցով պատկերված է այն միջավայրը, որտեղ ձևավորվում է երաժշտական ֆոլկլորը և դրա գրառման ընթացքը։
  • Հինգերորդ սրահ՝«Կոմպոզիտոր Կոմիտասը» սրահը ներկայացնում է Կոմիտասի ստեղծագործական կերպարը։ Ցուցադրված են նրա ստեղծագործության ձեռագիր և հրատարակված նմուշներ, «Անուշ» օպերայի նախագիծը և այլն։
  • Վեցերորդ սրահ՝ «Կոմիտասը և հոգևոր երաժշտությունը» սրահում ներկայացված է Կոմիտասի հոգևոր ժանրի ստեղծագործությունները և էջեր հայ եկեղեցական երաժշտությանը նվիրված ուսումնասիրություններից։
  • Յոթերորդ սրահ՝ «Կոմիտասի ելույթները» սրահում ներկայացված է մեծ երգահանի, որպես հայ երգի քարոզչի գործունեությունը՝ համերգներն ու դասախոսությունները և նրանց ազդագրերը, ծրագրերը, տոմսերը և այլն, որոնցով հանդես է եկել ՓարիզումԼոզանումԱլեքսանդրիայումԹիֆլիսումԿոստանդնուպոլսում և այլուր։
  • «Կոմիտասից հետո» սրահում, որտեղ և գրաֆիկայի միջոցով։
  • Ութերորդ սրահ՝ «Կոմիտասից հետո». այստեղ Կոմիտասի կերպարը ցուցադրված է քանդակագործության միջոցով, նաև շարժանկարի ժապավենի նման անցնում է Կոմիտասի կյանքը։ Կյանքն անցավ, բայց գործը մնաց։

2․Կոմիտասի անվան պանթեոն

Զբոսայգու տարածքը մինչև 1930-ական թվականների կեսերը եղել է «Մլեր» գերեզմանատունն ու նրա մատուռը[2]։ Այսօր, դրանից պահպանվել է միայն գերեզմանատան կրաշաղախ պարսպից մի հատվածը։ 1930-ական թվականներին Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմտեի որոշմամբ գերեզմանատունը փակվում է, իսկ տեղում՝ ամայի տարածքում, հիմնադրվում է զբոսայգի, որի մի անկյունը Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ վերածվում է արվեստի գործիչների գերեզմանատան։ 1936 թվականին՝ մահից մեկ տարի անց, այստեղ է տեղափոխվում Կոմիտասի աճյունը[1]։

1969 թվականին Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների հովանավորությամբ, կառուցվում են տուֆակերտ, քանդակազարդ հյուսիսային պատն ու միջնապատը։ Պանթեոնը հիմնապես նորոգվել է 2005 թվականին[2]։

  • Հովհաննես Աբելյան (1865-1936), թատրոնի դերասան։ Հայկական ԽՍՀ Ժողովրդական արտիստ (1932)։ Ադրբեջանական ԽՍՀ Ժողովրդական արտիստ (1932), Հայկական ԽՍՀ Աշխատանքի հերոս (1932)։
  • Խորեն Աբրահամյան (1930-2004), թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1980)։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1981)։
  • Վարդան Աճեմյան (1905-1977), դերասան, թատրոնի ռեժիսոր, մանկավարժ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1975)։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1965)։ Ստալինյան մրցանակի դափնեկիր (1951)։
  • Արուս Ասրյան (1904-1987), թատրոնի և կինոյի դերասանուհի։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1972)։
  • Վարդուհի Վարդերեսյան (1928-2015), թատրոնի և կինոյի դերասանուհի. ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1988)։
  • Հրաչյա Ղափլանյան (1923-1988), դերասան, թատերական ռեժիսոր, մանկավարժ. ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1971)։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1978)։
  • Ստեփան Մանուկյան (1901-1930), ռեժիսոր, սցենարիստ։
  • Մհեր Մկրտչյան (1930-1993), թատրոնի և կինոյի դերասան, թատերական ռեժիսոր։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1984)։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1978)։
  • Հրաչյա Ներսիսյան (1895-1961), թատրոնի և կինոյի դերասան. ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1956)։ Ստալինյան մրցանակի դափնեկիր (1941)։
  • Սոս Սարգսյան (1929-2013), թատրոնի և կինոյի դերասան, մանկավարժ։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1985)։
  • Վահրամ Փափազյան (1888-1968), թատրոնի և կինոյի դերասան, թատերական ռեժիսոր։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1956)։
  • Սերգեյ Փարաջանով (1924-1990), կինոռեժիսոր և սցենարիստ։ Հայկական ԽՍՀ Ժողովրդական արտիստ (1990)։ Ուկրաինական ԽՍՀ Ժողովրդական արտիստ (1990)։

3․Կոմիտասի անվան պուրակ

Զբոսայգու տարածքը մինչև 1930-ական թվականների կեսերը եղել է «Մլեր» գերեզմանատունն ու նրա մատուռը[2]։ Այսօր, դրանից պահպանվել է միայն գերեզմանատան կրաշաղախ պարսպից մի հատվածը։ 1930-ական թվականներին Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմտեի որոշմամբ գերեզմանատունը փակվում է, իսկ տեղում՝ ամայի տարածքում, հիմնադրվում է զբոսայգի, որի մի անկյունը Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ վերածվում է արվեստի գործիչների գերեզմանատան։ 1936 թվականին՝ մահից մեկ տարի անց, այստեղ է տեղափոխվում Կոմիտասի աճյունը[1]։

1969 թվականին Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների հովանավորությամբ, կառուցվում են տուֆակերտ, քանդակազարդ հյուսիսային պատն ու միջնապատը։ Պանթեոնը հիմնապես նորոգվել է 2005 թվականին[2]

  • Հովհաննես Աբելյան (1865-1936), թատրոնի դերասան։ Հայկական ԽՍՀ Ժողովրդական արտիստ (1932)։ Ադրբեջանական ԽՍՀ Ժողովրդական արտիստ (1932), Հայկական ԽՍՀ Աշխատանքի հերոս (1932)։
  • Խորեն Աբրահամյան (1930-2004), թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1980)։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1981)։
  • Վարդան Աճեմյան (1905-1977), դերասան, թատրոնի ռեժիսոր, մանկավարժ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1975)։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1965)։ Ստալինյան մրցանակի դափնեկիր (1951)։
  • Արուս Ասրյան (1904-1987), թատրոնի և կինոյի դերասանուհի։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1972)։
  • Վարդուհի Վարդերեսյան (1928-2015), թատրոնի և կինոյի դերասանուհի. ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1988)։
  • Հրաչյա Ղափլանյան (1923-1988), դերասան, թատերական ռեժիսոր, մանկավարժ. ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1971)։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1978)։
  • Ստեփան Մանուկյան (1901-1930), ռեժիսոր, սցենարիստ։
  • Մհեր Մկրտչյան (1930-1993), թատրոնի և կինոյի դերասան, թատերական ռեժիսոր։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1984)։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1978)։
  • Հրաչյա Ներսիսյան (1895-1961), թատրոնի և կինոյի դերասան. ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1956)։ Ստալինյան մրցանակի դափնեկիր (1941)։
  • Սոս Սարգսյան (1929-2013), թատրոնի և կինոյի դերասան, մանկավարժ։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1985)։
  • Վահրամ Փափազյան (1888-1968), թատրոնի և կինոյի դերասան, թատերական ռեժիսոր։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1956)։
  • Սերգեյ Փարաջանով (1924-1990), կինոռեժիսոր և սցենարիստ։ Հայկական ԽՍՀ Ժողովրդական արտիստ (1990)։ Ուկրաինական ԽՍՀ Ժողովրդական արտիստ (1990)։

4․Կոմիտասի հուշարձան

1978 թվականի հունվարի 27-ին Փարիզի հայ համայնքը՝ Էջմիածնի կաթողիկոսարանի Եվրոպայի պատվիրակ Սերովբե արքեպիսկոպոս Մանուկյանի գլխավորությամբ դիմել էր Փարիզի քաղաքապետ Ժակ Շիրակին` հայ երգահան Կոմիտասին և Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան ստեղծելու թույլտվության խնդրանքով։ Հուշարձանի կառուցման աշխատանքները երկար տարիներ ձգձգվել են` չնայած որ 1978 թվականի սեպտեմբերի 15-ին արդեն կար նամակի դրական արձագանքը։ 1997 թվականի հունվարի 17-ին, երբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ը գտնվում էր Փարիզում, հուշարձանի կառուցման երկրորդ նամակն է կազմվում։
Հուշարձանի տեղադրման աշխատանքներն սկսվեցին 2001 թվականին, երբ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Հուշարձանի պաշտոնական բացումը կատարվել է 2003 թվականին։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանը, բազմաթիվ ֆրանսահայեր ու ֆրանսիացիներ[1][2][3]։ 2020 թվականի օգոստոսի 30-ին հուշարձանի վրա վանդալիստների կողմից ավելացվել է «սա սուտ է» (c’est faux) արտահայտությունը, որն անմիջապես հեռացվել է Փարիզի քաղաքապետարանի կողմից։

5․Կոմիտասի պողոտա

Կոմիտասի պողոտան բացվել է 1938 թվականին։ Ունի 3 կիլոմետր երկարություն։ Սկսվում է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտին կից՝ Հակոբ Հակոբյան փողոցում և ձգվում մինչև «Լամբադա» ուղեանցի և Ազատության պողոտայի հատման տրանսպորտային հանգույցը։

Պողոտայում կան բազմաթիվ բնակելի շինություններ, խանութներ, դպրոցներ, ռեստորաններ, և այլն[1]։

6․Կոմիտասի անվան կոնսերվատորիա

Սկսզբում՝ 1921 թվականին, ստեղծվել է Ռոմանոս Մելիքյանի (նա դարձել է նաև առաջին տնօրենը) կողմից, որպես երաժշտական ստուդիա։ 2 տարի անց՝ 1923 թվականին, հիմնադրվել է որպես կոնսերվատորիա։ Հատուկ երաժշտական ուսումնական հաստատությունների բացակայության պատճառով ուսումնական աշխատանքները իրականացվել են երեք բաժիններով՝ ստորին (երեք տարի), միջնակարգ (չորս տարի) և բարձր (երկու տարի)։

Komitas State Conservatory of Yerevan, 2.jpg

1920-ական թվականներին կոնսերվատորիայում գործել են մասնագիտական հետևյալ դասարանները՝

7․Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն

Շենքի գեղարվեստական լուծումը կատարված է զբոսայգու պուրակային ճարտարապետությանը համահունչ։ Կամերային երաժշտության տանը տեղի են ունենում բազմաթիվ համերգներ և փառատոներ հայ և արտասահմանյան համբավավոր երաժիշտների մասնակցությամբ։ Շենքն ունի 300-տեղանոց դահլիճ, որտեղ անցկացվում են համերգներ, փառատոներ, հոբելյաններ, հանդիպումներ, երեկոներ, էքսպոներ, շնորհանդեսներ։

Երաժշտության տանն իրենց համերգային գործունեությունն են ծավալում Հայաստանի պետական կամերային նվագախումբըՀայաստանի պետական կամերային երգչախումբը«Տաղարան» հնագույն երաժշտության համույթը«Հովեր» պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը, Կոմիտասի անվան լարային քառյակը, ճանաչված երաժիշտներ Սվետլանա ՆավասարդյանըՍերգեյ ԽաչատրյանըՄեդեա Աբրահամյանը և այլք։ Այս համերգասրահում ելույթներ են ունեցել Առնո Բաբաջանյանը, Ռուբեն Ահարոնյանը և այլք։ Մեծ ժողովրդականություն են վայելում երգեհոնային համերգները, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հոլանդական «Ֆլենտրոպ» երգեհոնը տեղադրվել է 1979 թվականին և եզակի է իր տեսակի մեջ նախկին ԽՍՀՄ տարածքում։ Այն ստեղծված է 17-18 դարերի երգեհոնների օրինակների հիման վրա ու նախատեսված է հիմնականում բարոկ երաժշտություն կատարելու համար։ Առաջին  համերգին ելույթ է ունեցել ՀՀ  ժողովրդական արտիստ Վահագն Ստամբոլցյանը։Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]