Ճամփորդություն

Մենք այսօր դասարանով գնացինք Ծաղկունք գյուղ։Մենք ճանապարհին գեղեցիկ տեսարաններ տեսանք։Այցելեցինք այնտեղի դպրոցը, որն ինձ շատ դուր եկավ։Դպրոցի կանաչ բակում մենք ծաղիկներ տնկեցինք։ Ծաղիկներ տնկելուց հետո միասին բարձունք հաղթահարեցինք,որտեղ էլ փոքրիկ մատուռ և եկեղեցի տեսանք։ Եկեղուցու բակում մենք երգեցինք։Մաքրեցինք մեր միջավայրը։Ես շատ մեծ տպավորություններով հետ վերադարձա։Շատ հետաքրքիր ճամփորդություն էր։Շնորհակալ եմ իմ ուսուցիչներին օրս գեղեցիկ դարձնելու համար։