Անտակտիդայի մասին

Հարավային լայնության 60° զուգահեռականից հարավ ընկած ջրային տարածքը կղզիների և Անտարկտիդա մայրցամաքի հետ կոչվում է Անտարկտիկա աշխարհամաս։

Այն գտնվում է Հարավային կիսագնդի Անտարկտիկ շրջանում՝ հիմնականում Անտարկտիկ շրջանակի հարավային մասում. շրջապատված է Հարավային օվկիանոսով։ Տարածքը կազմում է է 14,0 միլիոն քառակուսի կիլոմետր (5,4 միլիոն քառակուսի մղոն), ուստի այն համարվում է Երկրի մակերեսի հինգերորդ ամենամեծ մայրցամաքը ԵվրասիայիցԱֆրիկայիցՀյուսիսային Ամերիկայից և Հարավային Ամերիկայից հետո։ Համեմատության համար նշենք, որ Անտարկտիդան Ավստրալիայից երկու անգամ մեծ է։ Անտարկտիդայի տարածքի 98 %-ը ծածկված է սառցե շերտով, որի հաստությունը կազմում է առնվազն 1 մղոն (1,6 կիլոմետր)։

Անտարկտիդան համարվում է ամենացուրտ մայրցամաքը՝ ամենաուժեղ քամիներով. համեմատաբար բարձրադիր է։ Անտարկտիդան համարվում է անապատ, քանի որ առափնյա խորությունը տարեկան ավելանում է ընդամենը 200 միլիմետրով, որը տարածքի համեմատ նվազ է[1]։ Երբեմն օդի ջերմաստիճանը հասնում է −89 °C (−129 °F)[2]։ Մշտական մարդկային բնակատեղիներ չկան, սակայն տարեկան 1000-ից 5000 մարդ հետազոտության նպատակով որոշ ժամանակ հաստատվում է տարածքում տեղակայված հետազոտական կենտրոններում։ Այստեղ գոյատևում են միայն ցրտադիմացկուն օրգանիզմներ, որոնց թվում են բազմաթիվ բույսերի և կենդանիների տեսակներ (պինգվիններծովացուլեր և այլն), բակտերիաներսնկերբույսեր։ Նմանատիպ բուսականությունը բնորոշ է տունդրային։

Թեպետ դեռ հնուց մարդիկ բազմաթիվ առասպելներ և կարծիքներ են հայտնել Terra Australis («Հարավային մայրցամաք») մասին, առաջին ընդունված վարկածը ապացուցվել է Ֆաբիան Գոթլիբ ֆոն Բելլինգսհաուզենի և Միխայիլ Լազարևի «Վոստոկ» և «Միրնի» ռուսական հետազոտական կայանների կողմից 1820 թվականին։ Սակայն 19-րդ դարի երկրորդ կեսին մայրցամաքը բոլորովին անտեսված էր անտանելի միջավայրի, միջոցների պակասի և տարածքի մեկուսացման պատճառով։ 1959 թվականին 12 երկրների կողմից ստորագրվեց Անտարկտիկայի համաձայնագիրը։ Այսօր երկրների քանակը կազմում է 49։ Համաձայնագիրն արգելում է բոլոր տեսակի ռազմական գործողությունների և հանքարդյունաբերության իրականացումը։ Արգելված է նաև այն ամենը, ինչը վերաբերում է միջուկային ռումբերի պատրաստման և պայթեցման գործընթացներին՝ նպատակ ունենալով պահպանելու մայրցամաքի օզոնային շերտը և քաջալերելու միայն գիտական հետազոտությունները։ Այսօր հետազոտություններ են իրականացնում բազմաթիվ երկրների ավելի քան 4000 գիտնականներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով