Մայրենի

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ,

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ

1. Կապույտով նշված բառերը բացատրի՛ր:

2. Կանաչով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:

3. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:

Քամու ձեռքերն անհամարձակ,

Ամպի փեշերն են քաշքշում:

4. Կարդալիս՝

ա) ի՞նչ գույներ ես տեսնում,

Աշնան գույներ

բ)  ի՞նչ ձայներ ես լսում

Քամու սուլոց ,տերևների խշխշոց

Կապույտ

Խաշամ-ծառից թափված աշնան տերևներ

փեշ-զգեստի քղանցք

որոտալ-ուժգին ձայն արցակել, դղրդալ

Կանաչներ

Մշուշ-մառախուղ,մեգ

շղարշ-քող,վարշամակ

քամու-սյուք,հողմ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով